News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իմ հանդեպ կա ձեռառնոցի ու, շատ կներեք, հազար ներողություն՝ ցինիզմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:

«Դժգոհ եմ փոփոխություններից եւ նաեւ ձեր պատասխաններից, որովհետեւ ձեր պատասխանների մեջ, ոնց ասեմ, իմ հանդեպ կա ձեռառնոցի ու, շատ կներեք, հազար ներողություն՝ ցինիզմ»,- հայտարարեց Բագրատյանը՝ կետ առ կետ ներկայացնելով իր առարկությունները:

Նրա խոսքով, անընդունելի է, որ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձման պրակտիկան շարունակվում է կիրառվել, որի դեպքում՝ ԱԱՀ-ն դառնում է շրջանառության հարկ: «Ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա ԱԱՀ-ն, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչեւ 1996-ը:

Ես ձեզ ասում եմ՝ ինչպես կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարող լինել: Դուք պատասխանում եք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է: Հասկանո՞ւմ եք՝ անհատ ձեռներեց է, եւ չի կարող թեկուզ նրա համար, որ չի կարող հաշվապահություն պահել»,-ընդգծեց Բագրատյանը:

Նա հիշեցրեց, որ առաջարկել էր բացառել շահութահարկի կանխավճարի ինստիտուտը. «Ասում եք միջազգային պրակտիկայում տարածված է։ Ես էլ Ձեզ ասում եմ՝ միջազգային պրակտիկայում էլ ավելի տարածված է կանխավճար չտալը:

Ձեզ ասում են անշարժ գույքի հարկ պիտի տա ինչպես քաղաքացին, այնպես էլ պետական հիմնարկը, ասում եք՝ բյուջեում միջոցներ չկան: Բյուջեի միջոցներն ինչ կապ ունեն: Ես լրջագույնս առաջարկ եմ անում, դուք թեթեւ ձեւով ցրում եք»:

Բագրատյանը բարձրացրեց նաեւ հարկման մեխանիզմի խնդիրը. «Ինչո՞ւ մարդը 20 մլրդ վաստակելու դեպքում պետությանը պետք է տա 20 տոկոս շահութահարկ, 40 մլրդի դեպքում ՝ 5 տոկոս, իսկ 50 մլրդի դեպքում՝ 2 տոկոս: Բա ո՞ւր են մնում մեր՝ փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները»:

Ի պատասխան Վախթանգ Միրումյանը նշեց, որ հարկման նման մեխանիզմի հիմքում կան պետության կողմից ակնկալվող տնտեսական ակնկալիքներ. «Կան համապատասխան մեխանիզմներ, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, եւ առկա տնտեսական պայմաններում, իհարկե, պետք է օգտվենք ստեղծված այդ հնարավորություններից: Այս մեխանիզմը նրա համար է, որ գրավիչ դարձնի մեր երկիրը, որ գործարքները իրականացվեն Հայաստանով, որը միայն օգուտ է Հայաստանի համար: Մտավախություն կար, որ մոնոպոլիաներ, անհավասար մրցակցային դաշտ կձեւավորվեն, արտահանումը կենտրոնանալու է որոշ անձանց ձեռքում, բայց պրակտիկան ցույց տվեց, որ իրավավիճակը այլ է, եւ որեւէ մոնոպոլիա չի ձեւավորվել։ Ավելին՝ պետբյուջեն շահում է»:

Ինչ վերաբերում է նրան, որ անհատ ձեռներցը եւս հարկվում է ավելացված արժեքի հարկով, Միրումյանն ընդգծեց. ««Ի՞նչն է խանգարում, որ անհատ ձեռնարկատերը ունենա հարյուր աշխատող: Կարգավիճակի հետ կապ չունի, աշխատողներ ունենալն արգելված չէ»:

Իսկ այն, որ Բագրատյանն առաջարկում է ընդհանրապես սահմանին վերացնել հարկի գանձումը, իրենք դա ընկալել են որպես մտահոգություն եւ ոչ թե առաջարկություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ