News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի անհանգստություն է հայտնել սիրիական Հալեպում իրավիճակի հետ կապված եւ հերթական անգամ բոլոր ուժերին կոչ է արել պաշտպանել այդ քաղաքի քաղաքացիական բնակչությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես դարձյալ իմ մտքերն ուղղում եմ սիրելի եւ հոշոտված Սիրիային:  Ես շարունակում եմ դրամատիկ լուրեր ստանալ Հալեպի բնակչության ճակատագրի մասին, որի տառապանքները ես իմն եմ համարում», — ասել է քահանայապետը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում ընդունելության ընթացքում: 

Ֆրանցիսկոսը «խորը ցավ եւ անհանգստություն» է հայտնել այն կապակցությամբ, ինչ տեղի է ունենում սիրիական այդ քաղաքում, որտեղ   «մահանում են հիվանդ երեխաներ, երիտասարդ մարդիկ եւ տարեցներ»:

«Ես դարձյալ դիմում եմ բոլոր կողմերին` ամբողջ ուժով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Եվ ես դիմում եմ նրանց խղճին, ով պատասխանատվություն է կրում ռմբակոծումների համար եւ ով պետք է Աստծո առաջ պատասխան տա դրա համար», — եզրափակել է Հռոմի Պապը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ