News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ նախկին զուգընկերների հետ ընկերությունը վնասում է հետագա հարաբերություններին: Հետազոտությանը մոտ 500 մարդ է մասնակցել: Մասնակիցների ավելի քան 75 տոկոսը կանայք են եղել, հայտնում է  Informing-ը: 

Դիտարկումների եւ փորձարկվողների հետ զրույցների ընթացքում գիտնականները պարզել են, որ դեպքերի մեծամասնությունում նախկին զուգընկերոջ հետ ընկերությունը դիտարկվել է որպես  պահեստային տարբերակ ներկայիս սիրելիի հետ բաժանումից հետո: 

Հետազոտության համաձայն, մասնակիցների 93 տոկոսը ամիսը գոնե մեկ անգամ շփվում է նախկին սիրելիների հետ: Մարդկանց   13 տոկոսը կապ չի պահպանել նախկին զուգընկերների հետ: 

Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ նախկին սիրելիների հետ հարաբերությունները վնասում են ներկայիս հարաբերություններին, որովհետեւ դրանք սկսում են պակաս գնահատվել, ինչը հանգեցնում է ներկայումս մտերիմ մարդու կորստին անտարբեր վերաբերմունքի: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ