News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խաղողի բերքը մթերած եւ մինչեւ այժմ գումարը չստացած խաղողագործներին առաջարկում է մինի արտադրություններ հիմնել: 

«Գտնենք ներդրող, որը տեխնոլոգիաներով գինի արտադրել կսովորեցնի ձեզ, դուք կաշխատեք, կշշալցնեք: Ես կարող եմ գնալ, պայքարել, բերել ծրագիր, որ մինի արտադրությունն ձեւավորվի, մրցեք խոշորների հետ: Ապաացուցեք, որ ձեր գինին լավն ա, բայց դուք պատրա՞ստ եք: Կամ կարաք պայմանագիր լինի համապատասխան արտադրողի հետ, ասեք` մեր խաղողը կվերցնեք կմշակեք, կտաք ինձ գինին, ես ինքս կշշալցնեմ: Դա էլ կարող է լինել: Անգամ թող շշալցնի ձեր անունով, տա: Ի վերջո, ինչքա՞ն կարաք ջերմուկի շշով գինի վաճառեք էս տռասայի վրա»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը` առաջարկելով որոշում կայացնել ու իրեն տեղյակ պահել:

Նախարարն ասաց, որ խոսել է խաղողագործներին պարտքեր ունեցող «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի հետ, նա ասել է, որ գինին չի վաճառվում պարզապես:

Խաղողագործները նախարարին բողոքեցին, որ «Արենի» տեսակի ավելի շատ գինի է արտադրվում, քան «Արենի» խաղող է մթերվում: Նախարարը խոստացավ վերահսկել այս ոլորտը, ապա առաջարկեց ստեղծել ասոցիացիա, որը կզբաղվի այդ հարցով:

«Մենք կնայենք, թե ինչքան «Արենի» խաղող է մթերվել եւ ինչքան «Արենի» գինի է արտադրվել: Եթե գինին դրվում է խիստ վերահսկողության տակ, դա կարող է լինել հարցի լուծում: Կստուգենք, եթե համոզված եք, որ Արենի գինի արտադրվում է ավելի շատ, քան Վայոց ձորում խաղող է մթերվում: Մեր ուղղությունը լինելու է կարգավորել ուղղությունը, պահպանել հայկական կոնյակ անունը: Չենք թողնելու, որ լցնեն ինչ ուզենան ու վրան գրեն` հայկական կոնյակ, նույնը՝ Արենին»,- ասաց նախարարը:

Հանդիպման ավարտին նախարարը մեկնեց մարզպետարան, որտեղ պետք է հանդիպում կայանա գինի արտադրողների հետ:

«Ես ոչ մեկի չեմ խնդրելու, որ մթերեն, բայց ինչքան օրենսդրական դաշտ կա, պահպանելու ենք: Մենակ խնդրում եմ, ճանապարհ մի փակեք, մենք գիտենք ամեն ինչ, մենք ուզում ենք օգնած լինենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 11 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիները  բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէին ուղարկել դպրոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ