News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու եւ հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  ՀՀ քրեական օրենսգրքի 205 եւ 193 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործով մեղադրյալ Գոհար Վլասյանին են պատկանում նաեւ «Հագտրանս», «Գոհլիլ», «Խաչտրանս», «Վլասգոհ» ՍՊ ընկերությունները,  ինչպես նաեւ նրա հոր՝ Ռազմիկ Վլասյանի անվամբ հաշվառված Ա/Ձ-ն: Նշված բոլոր կազմակերպությունների եւ Ա/Ձ-ի միջոցով ծավալվել է ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ են ներմուծվել կամ բեռնափոխադրվել տարբեր ապրանքներ, իսկ հարկեր չեն վճարվել: 2016թ.-ի մայիսի 27-ին Գոհար Վլասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ աշխատակից Տիգրան Մխիթարյանը, պարբերաբար ուղղորդող տեղեկատվություն է տրամադրել Գոհար Վլասյանին՝ ելնելով իր պաշտոնական գործառույթներից եւ հարցաքննության արդյունքներից: Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետ Տ.Մխիթարյանը պարտավորվել է վճարման դիմաց կատարել Գ.Վլասյանին պատկանող կազմակերպությունների հաշվապահության վարումը: Տեղյակ լինելով, որ Գ.Վլասյանին փաստացի պատկանող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որեւէ հաշվետվություն չի ներկայացվել ՀՏ՝ նա ձեռնպահ է մնացել իր աշխատանքային պարտականությունները կատարելուց: Քրեական վարույթի մասին տեղեկանալուց հետո Տ.Մխիթարյանը հորդորել է Գ.Վլասյանին ներկայացնել իր կողմից կազմված հաշվետվությունները, որոնք չեն արտացոլում վճարման ենթակա հարկերի իրական պատկերը:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Տիգրան Մխիթարյանի աշխատասենյակում եւ բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տնտեսվարողների գործունեությանն առնչվող հաշվապահական փաստաթղթղեր, որոնց հաշվապահությունը նույնպես կատարվել է նրա կողմից:

Նկատի ունենալով, որ Տիգրան Մխիթարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը նշում է, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում  օրինախախտումներ կատարելու միտում է նկատվում. «ՌԴ տարածքում կեղծվում են հաշիվ-ապրանքագրերը, այդ թվում՝ ապրանքի անվանումը եւ արժեքը, որպեսզի տվյալ տնտեսվարող սուբյեկտը Հայաստան ներմուծելուց հետո պակաս հարկային պարտավորություն ունենա»:  Սակայն Տ. Հարությունյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են բոլոր հանգամանքները, ճշտվել ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորելով զերծ մնալ նման անօրինական գործողություններից՝ նա ընդգծում է, որ ԵՏՄ-ից ներկրվող բեռները գտնվում են ուժեղացված հսկողության տակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ