News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախը ճանաչելի է դառնում նաև Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այս մասին, սեպտեմբերի 27-ին, Բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նշենք, որ Քերոլայն Քոքսի հետ Արցախ են ժամանել նաեւ Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամները:

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բարոնուհի Քոքսի 85-րդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Արցախի անկախ պետականության 25 ամյակի օրերին:

«Արցախը ճանաչելի է դառնում նաեւ Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այդ հանգամանքը շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ապակողմնորոշել միջազգային կառույցներին՝ սուտ եւ սխալ տեղեկատվություն տարածելով մեր երկրի մասին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարոնուհին նշել է, որ ամեն անգամ այցելելով Արցախ՝ նկատում է առաջընթաց եւ ենթակառուցվածքների զարգացում, ինչն իրեն ոգեշնչում եւ ոգեւորում է:

«Ես ուրախ եմ աշխատել Ձեր եւ հայկական Սփյուռքի հետ: Պատրաստ եմ շարունակել իմ մասնագիտական եւ հումանիտար օժանդակությունն Արցախի ժողովրդին եւ յուրաքանչյուր այցի ընթացքում նոր մարդկանց ծանոթացնել Արցախի իրական պատմությանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտում գործող վերականգնողական կենտրոնի գործունեությանը, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո փաստերի հավաքագրմանը եւ մարդասիրական բնույթի այլ թեմաներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ