News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար եւ նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին եւ նրանցից ակնկալիքները մեծ են:

Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար եւ այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաեւ՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաեւ նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ