News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե վարչապետն առաջարկել  է, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի բնապահպանության ոլորտում, ինչի՞ պիտի դա մերժենք։ Այսմասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մենք խնդիր չունենք վարչապետի որդեգրած մարտավարության հետ կապված։ Պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, որպեսզի նա հաջողի։ Դա  է եղել մեր պատրաստակամությունը, ինչը արտահայտել ենք նաեւ իր հետ հանդիպման ժամանակ։ Եթե վարչապետն առաջարկել է, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները օգտագործվի այս ոլորտում, ինչի պիտի դա մերժենք։ Վարչապետն առաջարկել է, մենք էլ մեր թիմով աջակցելու ենք, որ վարչապետի դրված խնդիրները լուծվեն։ Այսօր մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար, որ նա իր առջեւ դրված լուրջ բարեփոխումներն իրականացվեն արագ»,-ասել է դաշնակցական պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ