News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայկական մշակույթը մեծ դեր ունի եւ կարող է լավ գրավական հանդիսանալ նաեւ զբոսաշրջիկների ներգրավման առումով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են եւ ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժեւորել այն:«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի եւ կրթվածության ձեւավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին եւ աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից եւ ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի եւ կարող է լավ գրավական հանդիսանալ նաեւ զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին եւ նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ եւ ստեղծագործ աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ