Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն շքեղությունների վրա փող չի ծախսում: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողներին ասել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՊԵԿ-ը 1 մլն դրամ արժողությամբ բազմոց ձեռք բերել:
«Իհարկե, շքեղությունը պարտադիր չէ, եւ այն պետք է կրճատել: Սակայն բազմոցի վերաբերյալ դիտարկումն այնքան էլ տեղին չէ, քանի որ գնվել է կահույքի լրակազմ: Դրանից զատ, տենդերներ հայտարարելով՝ մենք կարող ենք ընտրություն կատարել միայն մեզ առաջարկածից: Իհարկե, հնարավոր է եւ ավելի էժան կահույք կա, բայց եթե այն մատակարարողը չի հայտավորվել տենդերին, մենք ոչ մի բան անել չենք կարող»,- «հանգստացրել» է պաշտոնյան: