News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հանում է սխալ կազմված ապրանքագրերի փոփոխման սահմանափակումներ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային օրենսգրքի օրինագիծը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում կարելի էր փոփոխել սխալ կազմված 10-ից ոչ ավել եւ  հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 10 տոկոսից ոչ ավելի ընդհանուր գումարով փաստաթղթեր, ապա այժմ սահմանափակումներ չեն լինի: Դրա փոխարեն հարկային ծառայությունը սուբյեկտներին կհետեւի էլեկտրոնային համակարգի միջոցով, քանի որ բոլոր ապրանքագրերը դուրս կգրվեն էլեկտրոնային ճանապարհով: Եթե ձեռնարկատերերը իրենց փաստաթղթերը բավական հաճախ փոփոխեն, նրանք իրենց վրա կհրավիրեն հարկային ծառայության ուշադրությունը: ԱԱՀ-ից ազատված գործարքների հաշիվ-ապրանքագրերի փոփոխությունը եւս նույն կերպ կթույլատրվի:

«Նախկինում, եթե տնտեսվարողը սխալվում էր եւ այդպիսի փաստաթուղթ էր դուրս գրում, նրան մենք պարտադրում էինք ԱԱՀ վճարել, իսկ գործարքի մյուս կողմին արգելում էինք դուրսգրում կատարել: Այժմ ձեռնարկատերերը կարող են ազատ փոփոխել այդ փաստաթղթերը»,- հավելել է Միրումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ