News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թե ով է այս կառավարության տերը, շատ հստակ սահմանված է ՀՅԴ-ՀՀԿ համատեղ հայտարարությամբ, հուշագրով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե նոր կառավարության քաղաքական տերը ՀՀԿ-ն է:

«Թե ով է այս կառավարության տերը,  շատ հստակ սահմանված է մեր համատեղ հայտարարությամբ, հուշագրով, որին դուք ծանոթ եք, մենք պատասխանատվություն ենք կրում այս կառավարության համար եւ մասնակցություն ունենք մեր չափով այս գործունեության մեջ»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ ՀՀԿ խոսնակը նշել էր, որ «բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք կարծում են, թե Հայաստանում  նոր կառավարությունը հնի շարունակողը չէ, լրիվ նոր կառավարություն է ու սրա քաղաքական պատասխանատուն այլ է, սխալվում են»։

Մեր հարցին, թե իրականում նոր ձեւավորվող կառավարությունը հեղափոխակա՞ն է, թե՞ հնի շարունակությունը, որի հետեւանքով երկիրը հայտնվել է տնտեսական ծանր վիճակում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Լինելու է նոր ծրագիր, կառավարությունը չի բերելու հին ծրագիրը, բերելու է նոր ծրագիր, դա պահանջն է Սահմանադրության, եւ նոր ծրագրի մեջ, ես վստահ եմ, պետք է արտացոլվի այն նորությունը, որը տեղի է ունեցել հին կառավարության օրոք՝ այն, որ կառավարությունը կար, եւ ծրագիրը հետո եղավ մեր համագործակցության հետ կապված եւ սա չի կարող չանդրադառնալ նոր կառավարության անելիքների վրա։ Խնդիրը այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ