News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունը հապշտապ չեն վերաձեւում: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ կառավարության կառուցվածքում ինչ-որ փոփոխություններ կարող են առաջարկել միայն այն դեպքում, երբ այդ կառավարությունը աշխատանքի ծրագիր ունի: Բայց կառավարության ներկայացուցիչը՝ ի դեմս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, բացահայտ հայտարարում է, որ վերակազմավորման առաջարկները վերջնական չեն եւ կարող են փոփոխվել:

«Այդպես չի լինի: Հավատացեք ինձ, այդպիսի գործերն այդպես չեն արվում: Սա ոչ մի լավ բանի չի բերի»,- ընդգծել է Բագրատյանը:

«Լավատես եղեք, պարոն Բագրատյան: Ամեն ինչ լավ կլինի»,- արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Օրինագծի համաձայն՝ նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորել Ճարտարապետության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կոմիտեի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ