News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

MH17 ինքնաթիռի անկումը հետաքննող միջազգային խումբը պնդում է, որ ինքնաթիռը խոցած զենիթա-հրթիռային «Բուկ» համալիրը, որը Ռուսաստանի տարածքից Ուկրաինա էր եկել, 2014 թվականի հուլիսի 18-ի առավոտյան վերադարձել է ՌԴ:  Այդ մասին հայտնել է Նիդերլանդների ազգային ոստիկանության կենտրոնական քննչական կոմիտեի ղեկավար Վիլբերտ Պաուլիսսենը` ներկայացնելով միջազգային քննչական խմբի հետաքննության արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ը,  որը МН17 չվերթով Ամստերդամից Կուալա Լամպուր էր թռչում, Դոնեցկի մարզում վթարի էր ենթարկվել 2014 թվականի հուլիսի  17-ին:  Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր  298 ուղեւորները:

Պաուլիսսենի խոսքով, հրթիռ  արձակելուց հետո «Բուկ»-ն ինքնուրույն ընթացել է  Սնեժնիի ուղղությամբ, հետո հուլիսի 17-ի ուշ երեկոյան բեռնվել է բեռնատար մեքենա»: Պաուլիսսենը հայտնել է, որ այնուհետեւ «Բուկ»-ն իբր անցել է Կրասնի Լուչով, Դեբալցեւոյով եւ Լուգանսկով:   

«Վաղ առավոտյան «Բուկ»-ը, որում միայն երեք հրթիռ է եղել, անցել է ռուսական սահմանը», — հայտնել է Պաուլիսսենը:

Պատասխանելով այն հարցին, թե հետո ինչ է պատահել «Բուկ»-ին, նա հայտնել է.   «Մենք ցույց ենք տվել այն, ինչի վերաբերյալ բավականաչափ տվյալներ ունենք, դա ավարտվում է ռուսական սահման հասնելով»: «Հետագա հետաքննությունը ցույց կտա, թե այնուհետեւ ինչ է տեղի ունեցել», — հայտնել է ոստիկանության դեպարտամենտի ղեկավարը: 

Երկուշաբթի ռուսաստանյան Օդատիեզերական ուժերի ռադիոտեխնիկական զորքի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Կոբանը հայտնել է, որ «այն փաստը, որ Ուկրաինան մինչ օրս չի հրապարակել ՌԼԿ-ի տեղեկությունը, թույլ է տալիս ենթադրել, որ հրթիռի արձակման վայրը, եթե դա «Բուկ»-ն է եղել, եղել է ՈՒԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում»: Միաժամանակ ռուսաստանցի զինվորականներն ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ-ն երբեք Ուկրաինայի կամավորներին «Բուկ» ԶՀՀ չի փոխանցել, ինչպես եւ այլ մարտական տեխնիկա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտնել է, որ ռուսական կողմը սպառիչ տեղեկություններ է տրամադրել  MH17-ի աղետի վերաբերյալ:  Նա հավելել է, որ Մոսկվան ցավով նշում է, որ ոչ բոլոր երկրներն են տեղեկությունների նման զանգված տրամադրել:   Նրա խոսքով, «որոշ երկրներ առաջվա նման չեն ներկայացրել, օրինակ, ռադարային տվյալներ»:

Պեսկովը հայտնել է նաեւ, որ Մոսկվան կգնահատի MH17 ինքնաթիռի հոլանդական հետաքննության արդյունքները: Նա ընդգծել է, որ «կարեւոր է եզրահանգումներ անել` հաշվի առնելով վերջին տեղեկատվությունը, որը հրապարակվել է մեր զինվորականների կողմից` ռադարների առաջնային տվյալները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ