Տեղական եւ ներմուծված ալկոհոլի ու ծխախոտի ակցիզը պետք է հավասարվի: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում ասել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով՝ ակցիզի ադվալորային դրույքաչափը չպետք է գերազանցի 15 տոկոսը, մյուս ֆիքսված դրույքները կարող են աճել տարեկան 15 տոկոսով, բայց հավասարապես տեղական եւ ներմուծված ապրանքների համար:
Նշենք, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանը մասնակցում է ակցիզյի ազգային դրույքների հավասարեցման մասին քննարկումներին: