News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կառուցվող նոր թատրոնի շենքի մոտ սրճարան են կառուցում, ինչն անթույլատրելի է ճարտարապետական բոլոր կանոններով: Այս մասին ահազանգում են Գավառի բնակիչները:

«Քաղաքի հրապարակում կառուցվող նոր թատրոնի շենքի դիմաց՝ մայթի վրա իրականացվում է «Բիստրո» կաֆեի շինարարությունը: Կաֆեն ոչ միայն կառուցվել է, այժմ ընդլայնվում է, ինչն անթույլատրելի է ճարտարապետական բոլոր կանոններով: Մինչեւ հրաժարականը նախկին վարչապետ Հ.Աբրահամյանը, անցնելով այս վայրով,  հրահանգել էր քանդել այն, սակայն վարչապետի փոփոխությունից հետո արագ տեմպերով շինարարությունը շարունակվում է»,- ասված է մի խումբ գավառցիների տարածած հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ