Կառավարությունն առաջարկում է 5 անգամ բարձրացնել խաղատներից գանձվող տուրքը: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային օրենսգրքի օրինագիծը:
Առաջարկվում է խաղատներից եւ շահումով խաղերից գանձվող ներկայիս տարեկան 100 մլն դրամ տուրքը բարձրացնել մինչեւ 500 մլն (1,05 մլն դոլար): Դա թույլ կտա փոխհատուցել այն արտոնությունների եւ մեղմացումների հետեւանքով եկամուտների կորուստները, որը նախատեսվում է Հարկային օրենսգրքով: