News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մարտին Վարդանյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայրը` Պարույրը, նշեց, որ իր եղբայրը հոգեպես ծանր վիճակում է գտնվում:

«Արդեն երկու ամիս չի տեսել իր երկու անչափահաս երեխաներին, հոգեպես ճնշված է: Տեսակցություն էինք խնդրել գոնե, որ երեխաներին տեսնի` դա էլ թույլ չտվեցին, ոչ էլ մեզ հետ է հանդիպել»,-ասաց նա:

Պարույրը նշեց, որ իր հայրը` Հովհաննես Վարդանյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, եւս լուրջ առողջական խնդիրներ ունի, տառապում է Երեւանյան հիվանդությամբ եւ այդ վիճակում չի կարող մնալ անազատության մեջ:

Ավելի վաղ Մարտին Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել` այդ կերպ ճնշում գործադրելու համար «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվող նրա հոր՝ Հովհաննես Վարդյանյանի նկատմամբ: Նա նշել էր, որ իր պաշտպանյալի նկատամամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, նրան մեղադրում են «Սասնա ծռեր» խմբին անդամների հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու մեջ։

Մարտին Վարդանյանին ձերբակալել են հունիսի 22-ին, 25-ին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։

Մարտին Վարդանյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը ոչ մի գործողություն չի կատարել, իրեն մեղադրանք են ներկայացրել հոր հետ խոսեւլու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ