News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարկային ծառայությունները դեռեւս չեն կարող հրաաժարվել ԱԱՀ գանձումից: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  Հարկային օրենսգրքի օրինագիծը: 

Պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե որքանով է հիմնավորված հարկերը նախապես գանձելը, Միրումյանը նշեց, որ սահմանին ԱԱՀ-ն դեռեւս կարեւոր միջոց է պետական բյուջեն լցնելու համար: Անցյալ տարի դրանով պետական գանձարանը լցվել է 265 մլրդ դրամ: Իսկ կանխավճարից հրաժարվել, նշանակում է հրաժարվել 100 մլրդ դրամից:

Բացի այդ, Միրումյանի խոսքով, դա թույլ է տալիս շահութահարկի գումարը հավաքագրել ոչ թե միանգամից տարեվերջին, այլ մասերով: Իսկ դա թույլ է տալիս ավելի լավ կառավարել բյուջեի հոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ