News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հանրահայտ ֆիզիկոս, տեսաբան Սթիվեն Հոքինգը մարդկությանը կոչ է արել գաղութացնել մյուս մոլորակները, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը:

74-ամյա գիտնականի կարծիքով Երկրի վրա ապրելը տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում: Սակայն տիեզերքի նվաճման համար, ըստ Հոկինգի, հարյուրամյակներ են պահանջվում: «Ես կարծում եմ, որ մարդկային ռասսան չունի ապագա, եթե տիեզերք դուրս չգա: Երկրի վրա կյանքը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում: Այն կարող է վերանալ որեւէ գլոբալ տարերային աղետի, անսպասելի միջուկային պատերազմի, գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսի կամ այլ սպառնալիքների պատճառով»,- ասել է Հոքինգը

Մյուս մահացու վտանգավոր սպառնալիքների շարքում գիտնականը նշել է արհեստական ինտելեկտը ու գլոբալ տաքացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ