News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի հավանականությունը, բուքմեյքերների գնահատականների համաձայն, մեծացել է հանրապետական Դոնալդ Թրամփի հետ առաջին ուղիղ բանավեճից հետո, հայտնում է Reuters-ը: 

Ժողովրդականություն վայելող PredictIt կայքի տվյալներով, որն օգտատերերին թույլ է տալիս առաջիկա իրադարձությունների արդյունքների վերաբերյալ խաղադրույքներ կատարել, նոյեմբերի 8-ի ընտրություններին Քլինթոնի հաղթանակի բաժնետոմսերն աճել են 6  ցենտով` նախորդ օրվա համեմատ, երբ դրանք վաճառվում էին հատը  69 ցենտով: Միաժամանակ Թրամփի բաժնետոմսերի գինը նվազել է    7 ցենտով` մինչեւ 31 ցենտ:

Բաժնետոմսերի գնի տատանումներն ամենամեծն են եղել օգոստոսի սկզբից եւ Քլինթոնի եւ մրցակցի միջեւ առավել լուրջ տարբերության են հանգեցրել վերջին երկու շաբաթվա ընթացքում: 

Ընտրություններին նախկին առաջին տիկնոջ եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հեռանկարների բարելավման մասին են վկայում նաեւ իռլանդական բուքմեյքերական  Paddy Power ընկերության տվյալները:

Հեռուստաբանավեճի մոտավորապես կեսին ընկերությունը Քլինթոնի հաղթանակի խաղադրույքներ էր ընդունում 1-ը 2-ին գործակցով, իսկ ընտրությունների նման ելքի վերաբերյալ խաղադրույքների գործակիցները  4-ը 9-ի են բարձրացել թեկնածուների հանդիպման ավարտից հետո: Թրամփի հաղթանակի գործակիցները նվազել են  23-ը 10-ից մինչեւ 9-ը 4-ի:

Բանավեճի արդյունքներն արգելակել են PredictIt  կայքում Թրամփի բաժնետոմսերի հզոր արշավը, որը հետեւել էր նախօրեին հասարակական հարցումների տվյալներին, որոնք թեկնածուների միջեւ տարբերության կրճատման մասին էին վկայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ