News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

 Գերմանիայի մզկիթներն ու մուսուլմանական կազմակերպությունները ավելի հաճախ են հարձակումների թիրախ դառնում, հայտնում է Sueddeutsche Zeitung-ը ՝վկայակոչելով ոստիկանության վերջին վիճտվյալները: Հարձակումների մեծ մասը, ըստ հաշվետվության, տեղի է ունենում Գերմանիայի արեւմտյան հողերում, ինչը պայմանավորված է նրանով, որ երկրի արեւելքում ավելի քիչ մուսուլմաններ են բնակվում: Դեպքերի միայն փոքր մասն է հանրային արձագանք ստանում,նշում է պարբերականը:

Սեպտեմբերի 26-ին Դրեզդենում մզկիթի մոտ որոտացած պայթյուններից բացի ոչ այդքան վաղուց  եւս երկու դեպք է եղել: Այս տարվա փետրվարին Լեյպցիգում կառուցվող մզկիթի մոտ  խոզի լեշ էին գցել, որը իսլամում կեղտոտ կենդանի է համարվում: Դարձյալ փետրվարին անհայտ անձինք այրիչ հեղուկով շիշ էին նետել Նոյնկիրհեն քաղաքում մզկիթի բակ, ասվում է հոդվածում: Ոստիկանությունը եզրակացրել է, որ երկու դեպքերում էլ չարագործներին առաջնորդվել են այլատյացությամբ:

Ապրիլից հունիս ժամանակահատվածում Գերմանիայում  քաղաքական դրդապատճառներով 14 հարձակում է կատարվել, որոնց թիրախը մզկիթներն են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ