News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Այն որ Թրամփը պիտանի չէ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար՝ ակնհայտ է: Հիլարի Քլինթոնի հետ հեռուստամենամարտի առաջին փուլից հետո ինքնըստինքյան հարց է ծագում՝ իսկ Թրամփն առհասարակ ունա՞կ է բանավիճել», գրում է Die Presse թերթը:

ԱՄՆ-ի նման գերտերության Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ նախագահի թեկնածուն 13-ամյա դեռահասի բառապաշար է դրսեւորում՝ մանավանդ երբ բռնացնում են նրա ստերից մեկը: «Ճիշտ չէ»՝ համառորեն պնդում է Թրամփը, ասես քննություն հանձնող դպրոցական լինի, որը լավ չի սովորել նյութը: Սկզբում նա անսարք բարձրախոսից էր դժգոհում, հետո՝ հաղորդավարից: Իսկ ինքը, անկասկած «հոյակապ» էր իրեն պահում: Մանկական վարքագիծ ու նարցիցիզմ դրսեւորող անկիրթ անտաշ ու պարզունակ մտածող սադրիչ թեկնածուն Սպիտակ տանը անելիք չունի, գրում է հեղինակը

Թրամփի վերելքին նպաստել են քաղաքական վերնախավի հանդեպ կուտակված չարությունն ու հիասթափությունը, ասվում է հոդվածում: «Ամերիկացիները փոփոխություններ են ուզում: Հաջորդականության օրենքը հուշում է, որ դեմոկրատ Օբամայի 8 տարվա նախագահությունից հետո հաջորդ նախագահը հանրապետական պետք է լինի: Եվ Հանրապետական կուսակցությունից որեւէ այլ թեկնածու երաշխավորված հաղթանակ կտաներ այս ընտրապայքարում, քանի որ Հիլարի Քլինթոնին բացահայտ չեն սիրում: Նախկին առաջին տիկինը, սենատորն ու պետքարտուղարը ավելին քան որեւէ մեկ ուրիշը մարմնավորում է այդ նույն ատելի իսթեբլիշմենթը, իսկ նրա պրոֆեսիոնալ՝ օձ հիշեցնող ճկունությունը շատերին է վանում», նշում է հոդվածագիրը:

Սակայն հոդվածագիրը նաեւ նշում է, որ Քլինթոնի բոլոր թերություններով հանդերձ՝ նրա նունիսկ ամենակատաղի քննադատները չեն կարող չընդունել այն փաստը, որ նա պիտանի է նախագահի պաշտոնի համար՝ թե մտավոր, թե պրոֆեսիոնալ առումներով: Ինչն էլ հենց նա դրսեւորեց Թրամփի հետ հեռուստաբանավեճում: «Սակայն դա Քլինթոնի համար հաղթանակ էր ընդամենը հեռուստամենամարտում: Իսկ Սպիտան տան համար մենամարտի արդյունքը մինչեւ նոյեմբերի 8-ը պարզ չի լինի: Եվ Թրամփի հնարավոր հաղթանակի ֆոնին դա իսկապես սարսափեցնող է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ