News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նվազ եկամտահարկից կօգտվեն էլ ավելի շատ քաղաքացիներ. քան նախկինում էր առաջարկվում: Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  Հարկային օրենսգրքի օրինագիծը:

Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի, Միրումյանը նշել է, որ գործող օրենսգրքի համեմատությամբ, եկամտահարկի տոկոսադրույքը փաստացի կնազեցվի նրանց համար, ովքեր ամսական ստանում են մինչեւ 279-280 հազար դրամ աշխատավարձ, իսկ կսկսի աճել միայն այդ նիշից հետո (այսինքն՝ միայն աշխատող քաղաքացիների 10 տոկոսի համար):

Առաջին ընթերցմամբ աշխատավարձի բաժանարար նիշը 204 հազար դրամ աշխատավարձն էր. այլ խոսքով՝ հարկային բեռի թեթեւացումն ակնհայտ է: Հատկապես այդ 280 հազարը միջին աշխատավարձի հետ համեմատելիս, որը 2016-ի հունվար-հունիսին կազմել է 183,6 հազար դրամ (Ազգային վիճվարչության տվյալներով):

«Այսինքն՝ մենք քաղաքացիների աշխատավարձի աճի պաշարներ ունենք, բայց հարկային բեռի՝ ոչ: Իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում, կարող ենք դրա համար նաեւ նոր փոփոխություններ կատարել»,- հայտարարել է Միրումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ