News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հակահետախուզության նախկին ղեկավար Բերնար Սկարսինիին մեղադրանք կներկայացվի ազդեցության չարաշահման համար, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Փարիզի դատախազությունը հունիսին Սկարսինիի գործով ստուգումներ է սկսել՝ կապված խորհրդական աշխատելիս նրա գործունեության հետ: Հակահետախուզության նախկին ղեկավարը կասկածվում էր իրավապահ մարմիններում ցանցի ստեղծման մեջ, որը ծառայություններ էր մատուցում նրան պատկանող մասնավոր բյուրոյին:

Սկարսինին ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին: Հաղորդվում է, որ ներքին հետաքննությունների աշխատակիցների կողմից հարցաքննվելուց հետո նա կկանգնի դատարանի առաջ, որը նախկին հետախույզին մեղադրանք կառաջադրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ