News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հիասթափված է, որ չի փոխվում «Բոինգի» աղետի հետաքննության շուրջ եղած իրավիճակը: Հոլանդիայի դատախազության եզրակացությունները հաստատում են, որ քննությունը կողմնակալ է եւ քաղաքականապես մոտիվացված: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն ի սկզբանե առաջարկում էր համատեղ աշխատել եւ միայն փաստերի վրա հիմնվել: Դրա փոխարեն, միջազգային քննիչները Ռուսաստանին հեռացրել են քննչության ընթացքին լիարժեք մասնակցելուց՝ մեր ջանքերին երկրորդական դեր վերապահելով: Ասես չար կատակ լինի, բայց Ուկրաինային դարձրել են համատեղ քննչական  խմբի լիարժեք անդամ՝ նրան տալով ապացույցները կեղծելու եւ գործն իր օգտին շրջելու հնարավորություն:

Մինչ օրս քննչական մարմինը շարունակում է անտեսել ռուսական կողմի անհերքելի ապացույցները, չնայած Ռուսաստանը, փաստորեն, միակն է, որը հավաստի տեղեկություններ է տալիս եւ նորանոր փաստեր է բացահայտում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչի վրա հիմնվում է Հոլանդիայի դատախազության «այսպես կոչված «ապացուցողական բազան», ներկայացվել է Ուկրաինայի ուժային գերատեսչությունների կողմից, որոնք, անկասկած, շահագրգիռ կողմ են հանդիսանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ