News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել եւ ճիշտ ծրագրեր ներկայացնել:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին եւ արտադրողներին հուզող տարբեր հարցեր: ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով:

Կարեն Կարապետյանը, կարեւորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ