Ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջների ստեղծման մեջ: Նրանցից երեքը ձերբակալվել են Իսպանիայում, մեկը՝ Բելգիայում, եւս մեկը՝ Գերմանիայում: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի ՆԳ նախարարությունը:
Քննության վարկածով՝ կասկածյալները ԻՊ շարքերի համար հավաքագրում կատարելու եւ հարձակումներ իրականացնելու կոչերով տեղեկություններ տարածելու նպատակով օգտագործել են Facebook սոցցանցը: Ընդամենը մեկ տարում Իսպանիայում ԻՊ հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է 34 մարդ: