News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն են հայտնել Սիրիայում ՝ նախեւառաջ Հալեպում ստեղծված իրադրությունով:

ՌԴ ԱԳՆ-նհայտնում է, որ Լավրովը նորից ուշադրություն է հրավիրել այն բանի վրա , որ մի շարք հակակառավարական խմբավորումներ, որոնց Վաշինգթոնում անվանում են չափավոր, ոչ միայն հրաժարվել են հետեւել ռուս- ամերիկյան պայմանավորվածություններին, այլեւ դրա փոխարեն միաձուլվում են «Ջաբհաթ ան Նուսրային», շարունակելով մարտական գործողությունները սիրիական բանակի դեմ՝ «Ալ Կաիդայի» այդ ստորաբաժանման հետ կողք- կողքի: Նա շեշտել է նաեւ, որ ԱՄՆ-ն պետք է հնարավորինս շուտ կատարի իր վաղեմի պարտավորությունը՝ Վաշինգթոնին ուղղված ընդդիմադիր ջոկատների ու ահաբեկչական խմբավորումների տարանջատման եւ ծայրահեղականության բոլոր դրսեւորումները կանխելու վերաբերյալ:

Լավրովը նաեւ Քերրիի ուշադրությունն է հրավիրել լրատվամիջոցներում «Ջաբհաթ ան Նուսրայի» դաշտային հրամանատարների խոստովանություններին այն մասին, որ իրենք արտաքին աջակցություն են ստանում՝ այդ թվում ամերիկյան զենք: Քննարկվել են նաեւ Հալեպում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները ՝ սիրիական կարգավորմանն աջակցելուն ուղղված ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքներին վերադառնալու միջոցով:

BBC-ի փոխանցմամբ Ջոն Քերրին հայտնել է, որ Վաշինգթոնը կարող է դադարեցնել Սիրիայի մասով փոխգործակցությունը Մոսկվայի հետ, եթե սիրիական զորքերը ու ռուսական ավիացիան չդադարեցնեն հարձակումը Հալեպի վրա:

Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Քերրին ռուս գործընկերոջը խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով տուժում են խաղաղ քաղաքացիներ, գնդակոծվում են հիվանդանոցներ, ջրմուղներ ու քաղաքային այլ ենթակառուցվածքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ