News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չգիտեմ՝ որն է բիզնես մտածողությունը»,։ NEWS.am-ի հետ զրույցում դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն այսպես է արձագանքել վարչապետ  Կարեն Կարապետյանի այն հիմնավորմանը, որ  իրեն չի ցանկանում տեսնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում բիզնես մտածողություն չունենալու պատճառով։

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Արծվիկ Մինասյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից բնապահպանության նախարարի պաշտոնում տեղափոխելու վերաբերյալ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե վարչապետ Կարեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում բիզնես մտածողությամբ անձի է պատկերացնում, իսկ Արծվիկ Մինասյանը բիզնեսի հետ առնչություն չունի։

Հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է բիզնես մտածողոթյուն, Արծվիկ Մինասյանը պատասխանել է․  «Չգիտեմ՝ որն է բիզնես մտածողությունը, իսկ առհասաակ գուցե ես ինձ մասնավոր սեկտորում, սեփական բիզնեսի մասով չեմ կարող գնահատել, որ լավ բիզնեսմեն կարող եմ լինել»,-ասել է Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 28-ին զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը։

Տպել
Ամենաշատ