News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արկտիկայում աննախադեպ տաքացման հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է ու ամբողջ աշխարհի շրջակա միջավայրը՝ տուժում : Միաժամանակ արկտիկական սառույցների հալչելը նոր հնարավորություններ է բացում տրանսպորտի ու զբոսաշրջության ոլորտում,  կրճատելով տրանսպորտային երթուղիները Եվրոպայի ու Արևելյան Ասիայի միջև : Այս մասին ասել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հովանու ներքո կազմակերպված խորհրդակցության մասնակիցները:

ՀՕԿ տվյալներով, Արկտիկայում ջերմաստիճանը բարձրանում է կրկնակի արագ, քան միջինը՝ աշխարհում, ինչի հետևանքով ակտիկյան ծովային սառույցը  սրընթաց հալչում է: Դիտարկումների, կանխատեսումների ու այդ փոփոխությունների կանխարգելման նպատակով էլ հենց առաջարկվել է «Արկտիկական աստղադիտարան» ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ