News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն ընտրություններից օրեր առաջ վստահությամբ չի խոսում իր հնարավոր հաղթանակի մասին:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Սամվել Բալասանյանը նկատեց. «Ժողովուրդ է էլի, ոնց կընտրի էլի, եսիմ, դե հիմա իր խնդիրն ա, ուզում ա` թող տա, ուզում ա` թող չտա, առանձնապես ինչ որ բան չկա»:

Սամվել Բալասանյանի խոսքով` ժողովուրդն է ընտրողը, գյումրեցին պետք է իր կատարած աշխատանքը գնահատի, որին համապատասխան էլ հոկտեմբերի 2-ին ընտրություն կատարի:

Հետաքրքրական է, որ ընտրություններին ընդառաջ գործող քաղաքապետը մարզկենտրոնում զբոսայգիներ է բարեկարգում, փողոցների լուսավորման խնդիրներն է լուծում: Բալասանյանի ներկայացմամբ` ինքն ամեն տարի հենց աշնանն է նման աշխատանքներ կատարում եւ զարմանալի պետք չէ:

«Ես ամեն տարի աշնան աշխատանք եմ անում, այլ տարբերակ ես չեմ մտածում, պետք է աշխատել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Սամվել Բալասանյանի գլխավորած «Բալասանյան» դաշինքին սատարում է իշխող կուսակցությունը:

Տպել
Ամենաշատ