News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ անդամները Ալժիրում Էներգետիկ միջազգային ֆորումի շրջանակում պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա, հայտնում է Reuters–ը վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր երկու աղբյուրները:

Նավթարդյունահանման մակարդակի սահմանափակման մասին պաշտոնական համաձայնագիրը կկնքվի ՕՊԵԿ ներկայացուցիչների պաշտոնական հանդիպման ժամանակ նոյեմբերի 30-ին Վիեննայում: Հիմա նավթարդյունահանման գլոբալ մակարդակը օրական 33.24 մլն բարել է կազմում, հայտնում է DW–ը:

Էներգակիրների արդյունահանման մակարդակը յուրաքանչյուր երկրի համար առանձին համաձայնացնելուց ու համաձայնագիրը ստորագրելուց հետո ՕՊԵԿ-ը մտադիր է քննարկել համապատասխան միջոցառումները նավթարդյունահանող պետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն, օրինակ Ռուսաստանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ