News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 28-ին նշել են ՉԺՀ ստեղծման 67-րդ տարեդարձը: Ողջունելով հավաքվածներին՝ Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը նշել է, որ 2016-ը կարեւոր տարի էր Չինաստանի ու Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման համար, ինչին նպաստել են երկու երկրների պաշտոնատար դեմքերի փոխադարձ այցերը: Նա շեշտել է, որ այս տարի Հայաստանը ստացել է ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

«Զարգանում են նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները: Տարվա առաջին յոթ ամիսներին, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 219 մլն դոլար: Չինաստանը մնում է Հայաստանի մեծությամբ երկրորդ առեւտրային գործընկերը»,- ասել է դեսպանը

Նա նաեւ կարեւորել է հումանիտար կապերի զարգացումը: Այս տարվա հուլիսին Հայաստանում հաջողությամբ անցան չինական մշակույթի օրերը: Նրա խոսքով գալիք տարի Հայաստանն ու Չինաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, ինչը հատուկ նշանակություն ունի երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման տեսակետից:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, դիվառաքելությունների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, պատգամավորներ ու այլ հյուրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ