News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որի նիստն անցել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, առաջարկել է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը ներդրվել էր երեք ամսով Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը կատարված հեղաշրջման փորձից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարության ու իրավական պետության սկզբունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կիրառման շարունակությունն ապահովելու նպատակով, կայացվել է որոշում՝ առաջարկել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»,- ասվում է նիստի արդյունքներով հրապարակված գրավոր հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ