News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված կառավարության շուրջ դրական սպասումների սկզբնական ալիքը, որ անբնական էր ու արհեստական, շատերին թույլ չէր տալիս հավատալ դրական փոփոխություններ իրականացնելու՝ կառավարության  կամքին կամ կարողությանը։ Այդ սկեպտիցիզմին կառավարությունը կարող էր հակադրվել միայն մի մեթոդով ու մի ճանապարհով՝ իրական, գործնական քայլերով հոռետեսներին ապացուցել իրենց սխալականությունը։

Կհաջողվի՞ դա կառավարությանը գլոբալ իմաստով, դժվար է ասել, քանի որ իրական գնահատողները ժամանակն են ու հասարակությունը, որքան էլ իրենց ապառիկ գնահատողներ ու լավատեսության սերմանիչներ համարեն հարցազրույցներ տվող իշխանական պատգամավորները կամ թաքուն վճարվող պետպատվերով ֆեյսբուքագիրները։

Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն նվազեցրել էր նաեւ բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդամենը երկու տոկոսով, որը ծավալային գնահատման դեպքում իրականում կարելի է համարել ամբողջ երկու տոկոս։

Այս քայլերի մասնագիտական նշանակությունը թող բացատրեն կառավարության քարոզիչները։ Իսկ ոչ մասնագիտական իմաստով, հանրության համար կարեւոր նշանակությունն այն կարող է լինել, ու հուսանք՝ կլինի, որ փողի էժանացումը կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազմանը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի տնտեսվարողների կողմից ավելի շատ ու ավելի էժան վարկերի ներգրավմանը։

Իսկ շատ ու էժան վարկը նոր աշխատատեղ է, նոր աշխատատեղը՝ նոր աշխատողին վճարված նոր աշխատավարձ է կամ գործող աշխատողի աշխատավարձի բարձրացում, որն էլ իր հերթին՝ նոր վճարունակ պահանջարկ է, այսինքն՝ տնտեսության իրական զարգացմանն ուղղված լրջագույն քայլ։ Այս թվարկումը, որը տնտեսագիտության մեջ մուլտիպլիկացիա կոչվող շղթայի բազմաթիվ այլ օղակներից մի քանիսի թվարկում էր միայն, բավական է՝ գնահատելու համար ԿԲ-ի ընդամենը երկու նորմատիվային քայլի ամենեւին ոչ նորմատիվային նշանակությունը տնտեսության համար։

Հարցը, ինչո՞ւ ԿԲ-ն, որ այս քայլերն ակնհայտորեն արել է բարձրագույն քաղաքական իշխանության քաղաքական որոշման արդյունքում, ավելի վաղ նույնը չի արել՝ համարյա հռետորական է՝ ներկայի ու ապագայի իմաստով, իսկ պատասխանները վերաբերելու են ոչ թե՝ տնտեսության զարգացմանը, այլ՝ քաղաքական անցյալին ու ապագային, որը տնտեսվարողների ու քաղաքացիների համար էական նշանակություն չունի։ Ինչպես որ էական նշանակություն չունի հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ այդ կենսական քայլն իրականացնելու քաղաքական որոշումը կամ թույլտվությունը։

Կարեւորը՝ հաջողվել է, ու հուսանք՝ այդ հաջողությունը կունենա ոչ թե մեկանգամյա նշանակություն, այլ մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը տնտեսության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ