News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, աճուրդով կվաճառվի:

«Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերել 2009 թվականին, եւ այն գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում: «Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:

Նա նաեւ հավելեց, որ ավտոմեքենան սարքին վիճակում է եւ ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳ գործող նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանն իր նախորդի ավտոմեքենայից հրաժարվելու քայլով փաստացի ակնարկում է, որ Արմեն Աշոտյանը չհիմնավորված շռայլություն է թույլ տվել, քանի որ նա այդպիսով միանգամից երկու ծառայողական ավտոմեքենա է ունեցել: Հիմա Լ. Մկրտչյանը երթեւեկում է առավել համեստ` «Տոյոտա քեմրի» ծառայողական ավտոմեքենայով:

Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե, ի վերջո, ով կդառնա «Աշոտյանի Տուարեգի» տերը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ