News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի եւ կառավարության փոփոխությունից հետո, ի պատասխան հարցադրումների, թե պաշտոնից հեռացած Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, եւ մի շարք այլ ՀՀԿ-ականներ նեղացած են, ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ոչ մի նեղացած մարդ չկա եւ նման խնդիր էլ չկա: Ըստ որում, սա հայտարարվում է որպես դրական իրողությունների նշան, այսինքն իբրեւ թե ոչ մի նման խնդիր չկա: Իրականում սակայն, շատ վատ է, եթե ոչ մի նման խնդիր չկա: Նեղացածությունը տվյալ դեպքում իհարկե պետք է դիտարկել լայն կոնտեքստում, եւ ըստ էության որակել առավել չեզոք՝ դժգոհություն հասկացությամբ:

Եվ ուրեմն, շատ վատ է, եթե ՀՀԿ-ում կառավարության փոփոխությունից դժգոհներ չկան: Որովհետեւ իրավիճակը Հայաստանում վաղուց է շատ հստակ եւ հասկանալի. կամ պետք է դժգոհ լինի հասարակությունը, կամ պետք է դժգոհ լինի ՀՀԿ-ն:

Մինչեւ այսօր դժգոհ է եղել հասարակությունը: Եվ եթե սրանից հետո ՀՀԿ-ն դժգոհ չլինի, եթե ՀՀԿ-ն դժգոհ լինելու պատճառներ չունենա, եթե ՀՀԿ-ում բառի լայն, նեղ, բուն թե պատկերավոր իմաստով նեղացածներ չլինեն, ուրեմն դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու եւ դժգոհ շարունակելու է մնալ հասարակությունը, նեղացած շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքացին, կամ Հայաստանի քաղաքացին շարունակելու է դժգոհ ու նեղացած գնալ այս երկրից, պետությունից: Ամեն ինչ առավել քան հստակ է: Անցնող տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը ըստ էության սնուցվել է հասարակության ավյունից, հասարակության էներգիայով, հասարակության նյութական եւ հոգեբանական ռեսուրսներով: ՀՀԿ-ի այսպես ասած բարեկեցությունը կառուցվել է հասարակության անապահովության վրա, եւ՛ նյութական, եւ՛ հոգեբանական իմաստով: Իսկ այն, որ ՀՀԿ-ն բարեկեցություն է կառուցել, առավել քան պարզ է, նայելով օրինակ ՀՀԿ խորհրդի կամ գործկոմի անդամների ունեցվածքին, ապրելակերպին:

Այսպիսով, հասարակության բարեկեցության վրա կառուցված կուսակցությունը չի կարող գոհ լինել, չի կարող դժգոհ չլինել, երբ երկրում կատարվում են, հայտարարվում են, խոստացվում են հասարակությանը կյանքը բարելավելու, կյանքն էապես փոխելու մասին փոփոխություններ, փոփոխությունների մասին հայտարարություններ: Որովհետեւ բարելավել հասարակության կյանքը հնարավոր է միմիայն ՀՀԿ-ի հաշվին, որն այս տարիներին յուրացրել է մարդկանց կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսները: Այսպիսով, եթե ՀՀԿ-ում դժգոհներ չկան, ուրեմն չկան իրական փոփոխության հեռանկարներ, ուրեմն փոփոխության մասին հայտարարությունները կեղծ են, ֆիկցիա, քարոզչություն: Հակառակ դեպքում, ՀՀԿ-ն պետք է դժգոհ լինի, ՀՀԿ-ում պետք է լինի նեղացածների առնվազն մի հոծ զանգված, ընդ որում, առաջին հերթին կարկառուն ՀՀԿ-ականներից կազմված:

Այսպիսով, ՀՀԿ-ի դժգոհությունը ներկայիս՝ նոր կառավարության եւ վարչապետի գործունեության ինդիկատորն է: Դժգոհ է ՀՀԿ-ն, շահում է հասարակությունը, եւ հակառակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ