News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները պլանավորում են Մեծ Չինական պատի սեկցիաներից մեկի մոտ կառուցել ճեպընթաց գնացքների համար աշխարհի ամենախորը կայարանը, գրում է China Daily-ն:

Թերթի տեղեկություններով՝ կայարանի շինարարությունը կավարտվի 2019-ի վերջին: Այն կկառուցվի Պեկինի արվարձաններից մեկում՝ Բադալինի շրջանում: Կայարանը կդառնա Պեկին-Չժանձյակոու երկաթուղային գծի մի մասը, որն ակտիվորեն կգործածվի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Բադալին կայարանը կլինի 102 մ խորության վրա, իսկ ստորգետնյա շինությունների մակերեսը կկազմի 35 հազար քառ/մ, որը հավասար է 5 ֆուտբոլի դաշտի մակերեսի: Դա կայարանը կդարձնի ճեպընթաց գնացքների համար աշխարհի ամենախորը եւ մեծ կայարանը»,- մեջբերում է թերթը ինժեներական խմբի տնօրեն Չեն Բինի խոսքը:

Կայարանը կունենա 3 հարկ, եւ գնացքները կսպասարկվեն տարբեր հարկերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ