News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հավանություն է տվել Կատարին եւ Քուվեյթին 7 մլրդ դոլար արժողությամբ կործանիչների խմբաքանակի վաճառքի մասին գործարքին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահի վարչակազմը նաեւ հավանություն է տվել Lockheed Martin Corp ընկերության F-16 կործանիչների վաճառքը Բահրեյնին, Forbes-ին հայտնել է ռազմական խորհրդական Լորեն Թոմփսոնը: Դրանից զատ, նա նշել է, որ Սպիտակ տունն արդեն սկսել է ոչ ֆորմալ կերպով Կոնգրեսի անդամներին տեղյակ պահել իր որոշման մասին:

Գործակալության տվյալներով՝ խոսքը 4 մլրդ դոլար արժողությամբ 36 նմուշ F-15 կործանիչների մասին է, որոնք նախատեսված են Կատարի համար: Քուվեյթի զինվորականները սպասում են 3 մլրդ դոլար արժողությամբ 28 նմուշ F/A- 18E/F Super Hornets օդանավերի մատակարարմանը:

Հաղորդվում է, որ գործարքների մասին պաշտոնապես կհայտարարվի 40 օր անց, երբ կավարտվի օրենսդիրներին ծանուցելու գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ