Բաքվի հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքը զանգվածային ծեծկռտուքի է վերածվել:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ կոնֆլիկտը ծագել է հյուրերից մեկի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Վեճը վերաճել է ձեռնամարտի՝ մյուս հյուրերի եւ մատուցողների մասնակցությամբ, ինչի արդյունքում 4 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: