News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պղնձի գինը սեպտեմբերի 29-ին աճ է գրանցել համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկման ֆոնին: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.69 տոկոսով եւ կազմել 2.20 դոլար ֆունտի դիմաց: Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի մատակարարումների գինն աճել է 0.65 տոկոսով եւ կազմել տոննայի դիմաց 4818 դոլար, ալյումինը թանկացել է 0.85 տոկոսով՝ 1665 դոլար տոննայի դիմաց, իսկ ցինկը՝ 0.52 տոկոսով՝ 2332 դոլար:

Ներդրողները շարունակում են ուշադիր հետեւել ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշներին: Դրանք կարող են հուշել, թե երկրի Դաշնային պահուստային համակարգի բազային դրույքաչափը երբ կբարձրանա:

Այսօր՝ ավելի ուշ, ԱՄՆ առեւտրի նախարարության տնտեսական անալիզի բյուրոն կհրապարակի 2016-ի երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ իրական աճի գնահատականը: Վերլուծաբանները կարծում են, որ ցուցանիշը 1.5 տոկոսով աճել է: Նախարարության առաջին գնահատականների համաձայն՝  ԱՄՆ ՀՆԱ իրական աճը հաշվետու եռամսյակում կազմել է 1.2 տոկոս, իսկ երկրորդ գնահատմամբ՝ 1.1 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ