News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների նոր սառցե դարաշրջանը կաթվածահար է անում ՄԱԿ աշխատանքը, գրում է Die Zeit-ի տեսաբան Մաթիաս Նասս-ը:

Հոդվածում նշվում է, որ Սիրիայում ՄԱԿ թուլությունը նրա խայտառակությունն է: Անցյալ շաբաթը կազմակերպության համար ուղղակի սարսափելի էր: Գլխավոր ասամբլեայի ամենամյա քննարկումների օրը ռմբակոծիչները գրոհեցին Հալեպի բնակիչների համար մարդասիրական բեռ տեղափոխող շարասյունը, ինչը հարված էր ՄԱԿ-ի համար:

Թերթը հիշեցնում է, որ 1945-ին ընդունված՝ ՄԱԿ կանոնակարգի ներածության մեջ խոսվում էր նոր սերունդներին պատերազմի աղետից փրկելու վճռականության մասին: Սակայն հիասթափությունը արագ վրա հասավ: Արդեն «սառը պատերազմի» տարիներին ՄԱԿ-ն անօգնական դիտում էր կողքից, մինչեւ խնդիրը լուծվեց Կորեայում, Վիետնամում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում զենքի միջոցով:

ՄԱԿ աշխատանքն ավելի արդյունավետ դարձավ միայն 1990-ականներին: Աճեց խաղաղապահ առաքելությունների թիվը Կամբոջայում, Սոմալիում, Բալկաններում: Հաագայում սկսեց գործել միջազգային տրիբունալը, գրում է հեղինակը:

Ուկրաինայի ճգնաժամը վերջ դրեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գործընկերության փուլին: Խոսքը նոր «սառը պատերազմի» մասին չէ, սակայն անվստահությունը խորապես ներթափանցել է երկկողմ հարաբերություններ: Այդ պատճառով Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Վաշինգթոնի գործարքը հույս էր ներշնչում, չէ՞ որ համաձայնությունը երկու երկրների միջեւ ռազմական համագործակցություն էր նախատեսում:

Մարդասիրական շարասյան վրա հարձակումը փլուզեց բոլոր հույսերը: ԱԽ-ում Սիրիայի կոնտակտային խմբի շրջանակներում ռուսների եւ ամերիկացիների հարաբերություններն այնպես են սրվել, որ մասնակիցներն իրենք են հայտնում «բախման» մասին: Եվ նորից ՄԱԿ-ն ի վիճակի չէ գործել, գրում է Նասսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ