News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում ազատազրկման երկարատեւ ժամկետների են դատապարտվել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամները, որոնք երկրի հարավում սպանություններ էին նախապատրաստել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Օշյան քաղաքային դատարանը վճիռ է կայացրել ԻԼԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամի նկատմամբ, որոնք ձերբակալվել են Ղրղզստանի Հանրապետության ԱԱՊԿ-ի կողմից, նրանց մեղադրանք էր ներկայացվել անօրինական զինված խմբավորումների անդամակցելու, ավազակության, ահաբեկչության ֆինանսավորման համար:   Մասնավորապես, քաղաքացի Խ.Ա.-ն,   1995 թվականին ծնված, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, քաղաքացուհի Ռ.Ա.-ն,   1989 թվականին ծնված, տասը տարվա ազատազրկման է դատապարտվել», — ասված է հաղորդագրության մեջ: 

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից հայտնել են, որ դատարանը Ուզբեկստանի 1994 թվականին ծնված եւս երկու քաղաքացու դատապարտել է 17 եւ 18 տարվա ազատազրկման` պատիժը խստացված ռեժիմի գաղութում կրելով: 

Հատուկ ծառայությունից պարզաբանել են, որ տվյալ ահաբեկչական խումբը ձեւավորվել է WhatsApp եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերի միջոցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ