News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է կրկին ներառվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում։ Այս մասին ԱՄՆ–ում կայացած՝ Հայաստանի անկախության 25–ամյա տարեդարձին նվիրված երեկույթին ասել է կոնգրեսական Ջեքի Սփիրը։

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իրեն դրսեւորել է որպես հիանալի գործընկեր։ Նա պատրաստակամ միացել է մեր աշխատանքներին, ուղղված Հայաստան պետության հետ հարաբերությունների խորացմանը։ Մենք ունենք մի շարք նպատակներ, որոնք մենք մշակել ենք միասին։ Այդ նպատակների թվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանին ֆինանսական աջակցության վերականգնումը, Լոս Անջելեսից Հայաստան ուղիղ չվերթի բացումը, Հայաստանի քաղաքների հետ հարաբերությունների զարգացումը քաղաքների մակարդակով, եւ կոնգրեսականների պատվիրակության՝ Հայաստան այցելության կազմակերպումը, որպեսզի նրանք հնարավորություն ստանան ծանոթանալու Հայաստանի հարուստ ժառանգության հետ եւ գիտակցեն, թե որքան կարեւոր է իրականում Միացյալ Նահանգների համար ունենալ ի դեմս Հայաստանի ժողովրդի ուժեղ ընկեր ու հարազատ»,– ասել է կոնգրեսականը։

Իր հերթին դեսպան Հովհաննիսյանն ասել է, որ Միացյալ Նահանգները միշտ եղել է Հայաստանի համար հուսալի ընկեր եւ դաշնակից։

«Մեր ուղին անցնելիս մենք մենակ չենք եղել։ Միացյալ Նահանգները եղել է հուսալի ընկեր եւ դաշնակից, որն օգնել է Հայաստանին հաղթահարել տնտեսական ծանր ճգնաժամը, որին մեր ազգն առընչվել է անկախության առաջին տարիներին։ Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է իմ երկրի կողմից անցկացվող ժողովրդավարական հաստատությունների կառուցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված բարեփոխումներին։ Հայաստանը սրտանց շնորհակալ է այդ տեսակ մեծահոգի եւ հետեւողական աջակցության համար եւ ցանկանում է մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնել, որի մեջ ներգրավված կլինեն նոր ոլորտներ եւ միջազգային օրակարգի նոր հարցեր։ Անցած տարիներին մեր համագործակցությունը խորացել է մի շարք ուղղություններում, այդ թվում եւ՝ ռազմական եւ Հայաստանի զգալի մասնակցությունը խաղաղարար առաքելությանն Աֆղանստանում այդ գործընկերության նկատմամբ մեր հավատարմության լավագույն ապացույցն է»,– ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ