News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատեց Կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը: Կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ են մնացել 6 պատգամավոր, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ օրինագծի՝ Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության, Տրանսպորտի ու կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության: Քաղաքաշինության նախարարությունը առաջարկում են վերակազմավորել Ճարտարապետության ու մշակութային հուշարձանների պահպանման կոմիտեի:

Հիշեցնենք, որ այս մասին առաջարկությունը Կառավարության վերջերս կայացած նիստում արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության նոր կառուցվածքը պետք է բարձրացնի կառավարման արդյունավետությունը, հավելել էր նա:

Էկոնոմիկայի նախարարության անվանափոխության հետ մեկտեղ դրա կառավարումից դուրս կգա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ( կփոխադրվի Տրանսպորտի նախարարություն) ու զբոսաշրջությունը (առանձին հանձնաժողովի կփոխանցվի): Էներգետիկայի նախարարության անվանափոխությունը պայմանավորված է ոռոգման համակարգը դրա կառավարմանը հանձնելու առաջարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ