News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հարկային օրենսգրքի նախագիծը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել մեկը:

Մինչ քվեարկությունը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է դատարկ դահլիճում: Ըստ որում, նրա կարծիքով, փաստաթուղթը պատշաճ կարգով չի քննարկվել՝ առանց բիզնես միջավայրի ներկայացուցիչների մասնակցության:

«Համոզված եմ, որ պատգամավորներն անգամ չեն հասցրել փաստաթղթին  ծանոթանալ, չնայած այն բանին, որ այդ փոփոխությունները շոշափում են խորհրդարանականների 80 տոկոսի շահերը: Այդ ամենը նկատի ունենալով՝ մեր խմբակցությունը դեմ կքվեարկի»,- ասել է նա:

Ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համաձայնել է իր գործընկերոջ հետ՝ նշելով, որ ինքը եւս մտադիր է դեմ քվեարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել օրակարգից հանել այդ օրինագիծը, որը բիզնեսի համար աղետալի հետեւանքներ կունենա: Նա նաեւ իշխող կուսակցության պատգամավորներին կոչ է արել չքվեարկել փաստաթղթի օգտին, եթե նույնիսկ իրենց վրա ճնշում է գործադրվել:

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների հետ՝ նշելով, որ օրինագիծն անցել է անհրաժեշտ քննարկումները, եւ դրանում փոփոխություններ են կատարվել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը գործընկերներին կոչ արեց խոսելուց առաջ մտածել: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը քննարկվել է 25 անգամ, պահանջների եւ դիտողությունների մեծ մասը բավարարվել է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին նշեց, որ փաստաթղթից դժգոհ են այն պատգամավորները, որոնք, ըստ էության, չեն մասնակցել քննարկմանը. «Մեր խմբակցությունը որոշել է քվեարկել օրինագծի օգտին»:

Մասնավորապես, առաջարկվում է եկամտահարկի միջին դրույքաչափը նվազեցնել: Առաջին ընթերցման խմբագրմամբ առաջարկվում էր այն նվազեցնել մինչեւ 204 հազար դրամ աշխատավարձերի համար, երկրորդ ընթերցմամբ՝ արդեն մինչեւ 280 հազար դրամ (այսինքն՝ աշխատող քաղաքացիների 90 տոկոսի համար):

Չեղարկվել է այն շահաբաժիններից շահութահարկի գանձումը, որոնք կվերաներդրվեն ձեռնարկության մեջ: Առաջարկվել են եկամտահարկի կանխավճարների այլընտրանքներ՝ շահույթի նվազեցման դեպքերի համար: Կհանվեն սխալներով դուրս գրված ապրանքագրերի չեղարկման սահմանափակումները, այժմ դրանք հնարավոր է չեղարկել եւ փոխել առանց սահմանափակման:

Միանգամից 5 անգամ մեծացվում են խաղատների պետական տուրքերը՝ տարեկան 190-ից 500 մլն դրամ: Դա թույլ կտա ծածկել եկամտահարկի նվազեցման հետեւանքով եկամուտների կրճատումները:

ԱԱՀ շեմը կվերադարձվի տարեկան 115 մլն-ից մինչեւ նախկին 58,35 մլն դրամը (մոտ 122 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ