News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միայնակ արտասահմանցիները չեն կարող Հայաստանում փոխնակ մայրերից երեխաներ ունենալ: Այս մասին ասված է «մարդու վերարտադրողական առողջության եւ իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում, որը սեպտեմբերի 29-ին երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն ստացավ ԱԺ-ում:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Օրինագծի համաձայն՝ միայնակ արտասահմանցիները չեն կարող օգտվել այդ իրավունքից, իսկ զույգերը՝ այո: Նրանցից գոնե մեկը պետք է երեխայի կենսաբանական ծնողը լինի: Փոխնակ մայրերից երեխա կարող են ունենալ նաեւ չամուսնացած զույգերը: Այդ դեպքում երեխայի կենսաբանական ծնողը պետք է լինի առնվազն նրանցից մեկը կամ նա, ով ՀՀ քաղաքացի է հանդիսանում: Բացի այդ, փոխնակ մայր լինել թույլատրվում է ընդամենը 2 անգամ: Որպեսզի երեխայի ազգակցական կապն անվիճելի լինի, նրան կենսաբանական ծնողներին կարող են հանձնել միայն ԴՆԹ թեստից հետո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ