News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանքի գործարքի իրականացումը Հայաստանում հաջորդ տասնամյակում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու։ Այս մասին ԱՄՆ–ում կայացած՝ Հայաստանի անկախության 25–ամյա տարեդարձին նվիրված երեկույթին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ  Բրիջիթ Բրինք։

«Նախորդ շաբաթ արտգործնախարար Նալբանդյանի հետ Նյու Յորքում մենք քննարկել ենք տպավորիչ առաջընթացը, որը գրանցվել է Հայաստանում անցած 25 տարիների ընթացքում։ Մենք բոլորս ենք հիշում ծանր իրավիճակը, որը տիրում էր Հայաստանում անկախության առաջին տարիներին, սակայն, համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանն անցել է շատ երկար ուղի, արդիականացնելով տնտեսությունը, կառուցելով ակտիվ քաղաքացիական հասարակություն եւ ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ աջակցել է Հայաստանին այս ճանապարհին եւ մենք ակնկալում ենք ավելացնել մեր գործընկերության ծավալը»,– ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Բրիջիթ Բրինքն անդրադարձել է նաեւ առաջիկա տարիների համար նախատեսված համագործակցության խոշոր ծրագրերին։

«Մենք ունենք բազմաթիվ լավ նորություններ․ նախորդ ամիս Lydian international-ը սկսեց Ամուլսարի ոսկու հանքի գործարքի իրականացումը։ 325 միլիոն դոլար արժողությամբ այդ ներդրումը Հայաստանում հաջորդ տասնամյակում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու։ Դրանից բացի, Ամերիկայի միջազգային զարգացման գործակալությունը նախաձեռնել է 5 միլիոն դոլարի արժողությամբ Հայաստանում տուրիզմի զարգացման նախագիծ՝ Smithsonian-ի հետ համատեղ»,– ասել է նա։

ԱՄՆ պաշտոնյան խոսել է նաեւ միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցության մասին. «Մենք նաեւ շատ շնորհակալ ենք ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների ձեր ներդրման ինչպես նաեւ Սիրիայի փախստականներին օգնելու առաջատար դերի համար։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մենք հավատարիմ ենք մնում համապարփակ կարգավորմանը բանակցությունների միջոցով, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ