News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադահայ հայտնի դերասանուհի  Արսինե Խանջյանը Սփյուռքին ուղղված բաց նամակ է գրել՝ կոչ անելով 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ որպես դիտորդներ՝ երկրում արդար եւ ազատ, թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:

Իր նամակում Խանջյանը հայտնել է Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ (ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ – խմբ.) իր ձերբակալության մասին, որն իրեն ստիպել է հասկանալ, որ Սփյուռքը Հայրենիքի հետ փոխհարաբերությունների բնույթը պետք է վերանայի:

«Երկրում մեծ թվով ներքին խնդիրներ կան, որոնք կապված են համակարգված կոռուպցիայի, հովանավորչության եւ օլիգարխիկ տնտեսության հետ, որտեղ իշխանությունը եւ հարստությունը մնում են փոքրաթիվ մարդկանց ձեռքում: Արդարացի իրավական պետության բացակայությունը՝ խոսքի եւ մտքի ազատության, ինչպես նաեւ քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների ճնշման համադրությամբ ավելի է խորացնում հանրապետությունում առանց այն էլ անտանելի իրավիճակը»,- գրել է նա:

Խանջյանը 8-միլիոնանոց Սփյուռքին կոչ է արել Հայաստան գալ 2017-ի գարնանը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներկա լինել յուրաքանչյուր ընտրատեղամասում:

Հայտնի դերասանուհին կարծում է, որ Սփյուռքը չի կարող կողմնակի դիտորդ մնալ, այլ պետք է արձագանքի «մեր հայրենակիցնեորի խնդրանքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ